Նկարագրություն
Ընկույզի միջուկի յուղ
Յուղը ստացվում է ընկույցի կեղևազրկված և մաքրված միջուկից։
Սառը ճմլման-ճզմման եղանակով ստացված ընկույզի յուղում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները:
Սկսոմ են օհգտագործել հետևյալ չափաբաժիններով՝
մեծահասակները՝ 1 թեյի գդալ յուղ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց կամ քնելուց 30 րոպե առաջ
1-ից 3 տարեկան երեխաները՝ 3-5 կաթիլ,
3-ից 6 տարեկանները՝ 5-10 կաթիլ,
6–10 տարեկանները՝ մեկ թեյի գդալ,
10 տարեկանից բարձր՝ 1 ճաշի գդալ։
Զտաքաշը՝ 250 գ+/-3%
Կիրառումը
Օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Արտաքին օգտագործման դեպքում այն ոչ միայն կանխում է մազաթափությունը, այլև ամրացնում է մազերը և նպաստում նոր մազերի աճին։
Ներքին ընդունման դեպքում ՝
- օգտագործվում է տղամարդկանց պոտենցիայի խանգարման բուժման ընթացքում
- բարելավում է կանանց ինքնազգացողությունը հղիության շրջանում
- բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
- պայքարում է վիրուսների դեմ
- օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը
Կարդացեք ավելին՝ սեղմելով այստեղ։
Բաղադրությունը
մեծ քանակով չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա – 3, օմեգա – 6, վիտամիններ E, A, В, РР, А, К, С, հանքային տարրեր:
էներգետիկ արժեքը՝ 884 կկալ ( 3701 կՋ)
Խորհուրդ
Որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը, խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում (նախընտրելի է սառնարանում) և չտաքացնել։
Կան հակացուցումներ, օգտագործելուց առաջ խորհրդակցե’ք բժշկի հետ:
Արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց: