Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին` համաձայն հետևյալ պայմանների.

Առաքման ժամանակահատվածները

Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:

Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի:
Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը:

Առաքում Հայաստանում

Յուղերը զամբյուղում ավելացնելուց հետո հնարավորություն կունենաք ընտրել առաքման տարբերակը։ Այն ընտրելուն պես արժեքը կգումարվի ընդհանուրին, և հեշտ և արագ կկարողանաք կատարել վճարումը։

Հավելյալ տեղեկատվություն

  • Դուք միշտ կարող եք գալ և գնել մեր խանութ սրահից
  • Առաքումը Երևանում անվճար է 10,000 դրամ և ավել գնումներ կատարելու դեպքում
  • Առաքումը անվճար է «Վերցնել մեզանից» Երևանում ծառայությունից օգտվելու դեպքում
  • Մյուս դեպքերում առաքումը Երևանի կենտրոնում արժե 500 դրամ, իսկ մյուս բոլոր վարչական շրջաններում 1450 դրամ։

Առաքումը դեպի ՀՀ բոլոր մարզեր կատարվում է Հայ Փոստի միջոցով, երեք աշխատանքային օրվա ընդացքում և արժեքը կախված է պատվերից։

Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով:

Պատվերի հետևում և ստացում

Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է:

Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:

«Վերցնել մեզանից» եղանակը

Եթե Գնորդը պատվերը գրանցելիս,  ընտրում է առաքման  «Վերցնել մեզանից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը:

Նշում.  Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը: