Ասել, որ ընկույզն ուղղակի սննդարար մթերք է, կհնչի մի քիչ թերագնահատված։
Ընկույզն ունի շատ առողջ ճարպեր, բջջանյութեր, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կազմում են իր օգտակարության միայն փոքր մասը։
Ընկույզի ծագման մասին տվյալներ կան որ այն աճեցվել է հին Պարսկաստանում, նախքան աշխարհով մեկ տարածվելը: Ապա այն դարձել է հանրաճանաչ ապրանք առևտրային շուկայում և հաճախ շնորհվել արքայական ընտանիքների:
Հռոմեացիները կարծում էին, որ ընկույզը կհակազդի թույնին և կբուժի մաշկը, մինչդեռ ավանդական չինական բժշկության մեջ նրանք օգտագործվել են՝ երիկամները դետոքսիկացնելու, արյունը սնուցելու և ստամոքս-աղիքային համակարգի առողջությանը նպաստելու նպատակով։
Ընկույզի յուղը
Իսկ այսօրվա գիտության մեջ ընկույզի նկատմամբ այնքան մեծ հետաքրքրություն կա, որ վերջին 50 տարիների ընթացքում գիտնականները և ոլորտի փորձագետները ամեն տարի հավաքվում են Դևիսի Կալիֆորնիայի համալսարանում իրականացնելու ընկույզին նվիրված մի համաժողով, որի ընթացքում քննարկում են ընկույզի առողջության վերջին հետազոտությունները:
Թեև ուսումնասիրությունները ավանդաբար կենտրոնացել են ընկույզի օգուտների վրա, ավելի նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ընկույզից ստացված յուղը պահպանում է իր ամբողջ առողջարար ազդեցությունը, միաժամանակ դառնալով ավելի բազմակողմանի օգտագործելի։
Յուղն ունի ընկույզային նուրբ համ, և շնորհիվ սառը ճմլման-ճզմման մեթոդի, պահպանում է բոլոր օգտակար սննդանյութերը և միացությունները առկա ընկույզում, ներառյալ չհագեցած ճարպաթթուները և բուսական միացությունները, որոնք կոչվում են պոլիֆենոլներ։
Ընկույզի յուղի օգտագար հատկությունները
Ընկույզի յուղն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար, և ունի բազում օգտակար հատկություններ երկու դեպքում էլ։
Արտաքին օգտագործման առավելությունները՝
Ընկույզի յուղը օգտակար է մազերի համար՝ շնորհիվ օմեգա-3 ճարպաթթուների հարուստ պարունակության:
Այն ոչ միայն կանխում է մազաթափությունը, այլև ամրացնում է մազերը և նպաստում թարմ մազերի աճին։
Այն նաև սնուցում է մաշկը,ապահովում է նրա թարմությունը և պարգևում երիտասարդ տեսք։
Նrերքին օգտագործման առավելությունները՝
- Օգնում է նվազեցնել ականջի ցավի և լորձաթաղանթների բորբոքումները
- Կարգավորում է սրտամկանի աշխատանքը
- Բարելավում է գլխուղեղի անոթների աշխատանքը
- Կիրառվում է արտրիտների, վարիկոզների, ոտքերի այտուցների, ինչպես նաև տուրբերկուլյոզի դեպքում
- Մաքրում է լյարդը
- Օգնում է փորկապության, ստամոքսի խոցի դեպքում,
- Նվազեցնում է շաքարի մակարդակը և ցուցված է շաքարային դիաբետով հիվանդներին
- Կարգավորում է վահանագեղձի ֆունկցիան
- Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և պայքարում է վիրուսների դեմ
- Օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեսթերինը
- Օգտագործվում է տղամարդկանց պոտենցիայի խանգարման բուժման ընթացքում
- Բարելավում է կանանց ինքնազգացողությունը հղիության շրջանում
- Արդյունավետ ազդում է տեսողության վրա
- Օգնում է կորցնել մարմնի ավելորդ քաշը։
Կրառման կարգը
Խորհուրդ է տրվում անհրաժեշտ քանակությամբ ընկույզի յուղ ավելացնել հացահատիկի և աղցանների մեջ՝ որպես վիտամին և բուրավետիչ հավելում։
Մեծահասակները՝ 1 թեյի գդալ յուղ ուտելուց 30 րոպե առաջ՝ օրը 2-3 անգամ:
1-ից 3 տարեկան երեխաները՝ 3-5 կաթիլ,
3-ից 6 տարեկանները՝ 5-10 կաթիլ,
6–10 տարեկանները՝ մեկ սուրճի գդալ,
10 տարեկանից բարձր՝ 1 թեյի գդալ։
Հղի կանայք ընդունում են 1 թեյի գդալ օրական 1-2 անգամ աղցանի հետ։