Օգտակար հատկությունները

Ծիրանի կորիզի յուղի օգտակար հատկությունները

Ծիրանի յուղի առանձնահատուկ հատկություններ, որոնք բոլորը կուզենային ստանալ։

Խոհարարական և թերապևտիկ նպատակներով յուղի շատ օգտակար ձևեր կան, բայց ծիրանի կորիզի յուղը այն մեկն է, որի գոյության մասին շատերը նույնիսկ չգիտեն: Այնուամենայնիվ, նախքան այս յուրահատուկ յուղը ձեր ամենօրյա սննդի և մաշկի խնամքի ռեժիմին ավելացնելը, եկեք հասկանանք, թե որտեղից է այն գալիս և ինչ օգուտներ ունի այն մարդու առողջության համար։

Ի՞նչ է ծիրանի յուղը

Ինչպես անունն է հուշում, ծիրանի կորիզի յուղը ստացվում է ծիրանի միջուկից, իսկ ավելի կոնկրետ, ծիրանի դառը և քաղցր հատիկներից։ Չնայած կան ծիրանի տարբեր տեսակներ, բոլորն էլ ունեն շատ նման սննդարար հատկություններ, ինչպես նաև դրանց միջուկներում պարունակվող յուղը: Օգտագործելով սառը ճմլման-ճզմման մեթոդը, ծիրանի կորիզի յուղը հեռացվում է պտղի կենտրոնում գտնվող կոշտ կորիզից: Եվ շնորհիվ այս մեթոդի, ծիրանի յուղում պահպանվում են բոլոր այն կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները, որոնցով այն համարվում է առանձնահատուկ։

Ծիրանի յուղը օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար։

Որո՞նք են ծիրանի յուղի օգտակար հատկությունները

Արտաքին օգտագործման դեպքում այն հատկապես օգտագործվում է մերսման ընթացքում, մաշկը խոնավեցնելու և հանգստացնելու համար։

Ահա մի քանի առավելություններ ծիրանի յուղի ներքին օգտագործման դեպքում․

  • Ունի հակաքաղցկեղային ակտիվություն,
  • Բարձրացնում է իմունիտետը, օգնելով կանխել վիրուսային և ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուց,
  • Ծիրանի յուղը հարուստ է օմեգա-9 ճարպաթթվով, որը չափազանց օգտակար է ընդհանուր առողջության համար՝ խթանելով սրտի և ուղեղի աշխատանքը,
  • Բարելավում է հորմոնալ ֆոնը, խթանելով նրա օպտիմալ մակարդակը,
  • Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի պարունակությունը,
  • Ամրացնում է արյան անոթների պատերը, ապահովելով արյան շրջանառության օպտիմալ մակարդակը
  • Ունի հակաբորբոքային հատկություն, և ընդգծված հակացելյուլիտային ազդեցություն։

Մի քանիս էլ, արտաքին օգտագործման դեպքում․

  • Մեծացնում է մաշկի առաձգականությունը, կանխում է կնճիռների առաջացումը, և ապահովում է մաշկի երիտասարդ տեսքը
  • Թեթևացնում է առաջացած այտուցները և նեղացնում մաշկի ծակոտիները
  • Վերացնում է թեփը, մազերին հաղորդում է փայլ և խթանում  մազերի աճին:

Ինչպե՞ս օգտագործել ծիրանի յուղը

Խորհուրդ է տրվում օրական 3 անգամ խմել 1 թեյի գդալ ծիրանի յուղ՝ յուրաքանչյուր ուտելուց 30 րոպե առաջ։ 

Արտաքին օգտագործման դեպքում այն նաև կարող եք քսել մաշկի վնասված հատվածներին, այն հանգստացնելու և մերսելու համար: