Օգտակար հատկությունները

Դդումի սերմերի և նրանց յուղի օգտակար հատկությունները

Որո՞նք են դդումի յուղի առողջարար հատկությունները որոնք դարձրել են այն այդքան տարածված ամբողջ աշխարհում։

Դդումը պարարտ և շատ սննդարար պարունակությամբ մթերք է: Այն քիչ կալորիական է, բայց միաժամանակ հարուստ է բազում վիտամիններով և հանքանյութերով, որոնք և բոլորն էլ կան նրա սերմերում, տերևներում և հյութերում:

Դդումը ամենահին ընտանի բույսերից է, որը մարդիկ օգտագործել են մ.թ.ա. 7000-5500 թվականներից: Այսօր տարբեր տեսակների դդումներ լայնորեն աճեցվում են սննդի, ինչպես նաև էսթետիկայի և հանգստի նպատակներով:

Դդումը օգտագործվում է աղանդերի, ապուրների, աղցանների, պահածոների մեջ, ինչպես նաև համարվում է կարագը փոխարինելու հրաշալի բաղադրիչ շատ երկրներում:

Դդումի կորիզի յուղ

Իսկ դդումի յուղը, բոլորիս հայտնի է իր հարուստ համով և վառ կարմիր-նարնջագույն երանգով։

Այն բազմակողմանի հատկություններով սննդային հավելում է, և ունի լայն օգտագործում առողջ սննդի և մաշկի խնամքի նյութերի մեջ։

Արտադրումը Հայաստանում․

Հայերը շատ վաղուց արտադրել են դդումի յուղը և օգտագործել իրենց առօրյայում։

Հիմա այն կատարվում է նորագույն տեխնոլոգիաներով, սառը ճմլման-ճզմման եղանակով, որի շնորհիվ պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները (Այն ամենը, որոնք դարձնում են դդումի յուղը այսքան օգտակար):

Այն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար.

Այն նաև՝

  • Իջեցնում է խոլեստերինը, ամրացնում է անոթային պատը և դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա,
  • Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ամրապնդում իմունային համակարգը,
  • Բարելավում է նյութափոխանակությունը, նորմալացնում է լեղու արտահոսքը և դրականորեն ազդում ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա,
  • Ունի հակահելմինտիկ ազդեցություն,
  • Հատկապես օգտակար է տղամարդկանց համար պրոստատիտի և շագանակագեղձի պրոֆիլակտիկայի համար։

Ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել

Օրգանիզմը վիտամիններով հագեցնելու համար խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ 1 թեյի գդալ յուղ ընդունել որպես ինքնուրույն միջոց (միայն յուղը) կամ ավելացնել պատրաստի ճաշերին:

Որո՞նք են դդումի յուղի այդ օգտակար հատկությունները

Դդումի յուղն ունի մի շարք ֆանտաստիկ օգուտներ, այդ թվում՝ լինելով բետա-կարոտինի ամենահայտնի աղբյուրներից մեկը:

Բետա-կարոտինը հզոր հակաօքսիդանտ է, որը նարնջագույն բանջարեղեններին և մրգերին տալիս է վառ գույն: Մարդու մարմինը ցանկացած ընդունված բետա-կարոտին փոխակերպում է վիտամին A-ի:

Բետա-կարոտինի մեծ քանակություն պարունակող մթերքների օգտագործումն ունի հետևյալ առավելությունները.

(Ներքին ընդունում)

  • Նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը
  • Նորմալացնում է արյան ճնշումը և խթանում է պաշտպանությանը ասթմայից և սրտի տարբեր հիվանդություններից
  • Նվազեցնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի ռիսկը

Եվ ոչ միայն!

Իսկ արտաքին օգտագործման դեպքում, դդումի յուղը ոչ պակաս օգատակար է։ 

Այն պարբերաբար օգտագործելու դեպքում

  • Բարելավում է դեմքի մաշկի գույնն ու վիճակը, 
  • Մաքրում է պզուկները և պայքարում է դերմատիտի դեմ, 
  • Վերացնում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումը, 
  • Ամրացնում է մազերը և եղունգները: