Որո՞նք են դդումի յուղի առողջարար հատկությունները որոնք դարձրել են այն այդքան տարածված ամբողջ աշխարհում։
Դդումը պարարտ և շատ սննդարար պարունակությամբ մթերք է: Այն քիչ կալորիական է, բայց միաժամանակ հարուստ է բազում վիտամիններով և հանքանյութերով, որոնք և բոլորն էլ կան նրա սերմերում, տերևներում և հյութերում:
Դդումը ամենահին ընտանի բույսերից է, որը մարդիկ օգտագործել են մ.թ.ա. 7000-5500 թվականներից: Այսօր տարբեր տեսակների դդումներ լայնորեն աճեցվում են սննդի, ինչպես նաև էսթետիկայի և հանգստի նպատակներով:
Դդումը օգտագործվում է աղանդերի, ապուրների, աղցանների, պահածոների մեջ, ինչպես նաև համարվում է կարագը փոխարինելու հրաշալի բաղադրիչ շատ երկրներում:
Արտադրումը Հայաստանում․
Հայերը շատ վաղուց արտադրել են դդումի յուղը և օգտագործել իրենց առօրյայում։
Հիմա այն կատարվում է նորագույն տեխնոլոգիաներով, սառը ճմլման-ճզմման եղանակով, որի շնորհիվ պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները (Այն ամենը, որոնք դարձնում են դդումի յուղը այսքան օգտակար):
Այն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար.
Այն նաև՝
- Իջեցնում է խոլեստերինը, ամրացնում է անոթային պատը և դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա,
- Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ամրապնդում իմունային համակարգը,
- Բարելավում է նյութափոխանակությունը, նորմալացնում է լեղու արտահոսքը և դրականորեն ազդում ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա,
- Ունի հակահելմինտիկ ազդեցություն,
- Հատկապես օգտակար է տղամարդկանց համար պրոստատիտի և շագանակագեղձի պրոֆիլակտիկայի համար։
Ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել
Օրգանիզմը վիտամիններով հագեցնելու համար խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ 1 թեյի գդալ յուղ ընդունել որպես ինքնուրույն միջոց (միայն յուղը) կամ ավելացնել պատրաստի ճաշերին:
Որո՞նք են դդումի յուղի այդ օգտակար հատկությունները
Դդումի յուղն ունի մի շարք ֆանտաստիկ օգուտներ, այդ թվում՝ լինելով բետա-կարոտինի ամենահայտնի աղբյուրներից մեկը:
Բետա-կարոտինը հզոր հակաօքսիդանտ է, որը նարնջագույն բանջարեղեններին և մրգերին տալիս է վառ գույն: Մարդու մարմինը ցանկացած ընդունված բետա-կարոտին փոխակերպում է վիտամին A-ի:
Բետա-կարոտինի մեծ քանակություն պարունակող մթերքների օգտագործումն ունի հետևյալ առավելությունները.
(Ներքին ընդունում)
- Նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը
- Նորմալացնում է արյան ճնշումը և խթանում է պաշտպանությանը ասթմայից և սրտի տարբեր հիվանդություններից
- Նվազեցնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի ռիսկը
Եվ ոչ միայն!
Իսկ արտաքին օգտագործման դեպքում, դդումի յուղը ոչ պակաս օգատակար է։
Այն պարբերաբար օգտագործելու դեպքում
- Բարելավում է դեմքի մաշկի գույնն ու վիճակը,
- Մաքրում է պզուկները և պայքարում է դերմատիտի դեմ,
- Վերացնում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումը,
- Ամրացնում է մազերը և եղունգները: