Ֆանտան

Ֆանտան գյուղը և Գութանասարը

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը գեղեցկացնող բնակայրերից մեկը Ֆանտան գյուղն է։ Այն գտնվում է Գութանասար լեռան հյուսիսային ստրորտին։ 1040 բնակիչ ունեցող գյուղն ունի 230 տնտեսություն։ Նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

1932 թվականին գյուղի բնակիչները տեղափոխվել են այստեղ Թեզխարաբ կոչվող բնակավայրից։ Այդ շրջանում գյուղում ապրել են նաև մալականներ, քրդեր և եզդիներ։ Այժմ գյուղում ապրում են հայեր (որոնցից շատերը գաղթականների սերունդներ են) և մի քանի եզդիական ընտանիքներ։

Գյուղի ուխտը

Պարզ, հասարակ, բարի և անչափ համախմբված. այսպիսին են ֆանտանցիները։ Այստեղ է գտնվում 19-րդ դարում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Յուրաքանչյուր տարի՝ հունիսի երկրորդ կիրակի օրը, տոնվում է որպես գյուղի ուխտի օր։  Տարբեր տեղերից ֆանտանցիները հավաքվում են հարազատ գյուղում՝ ուրախ տոնակատարություններով նշելու այդ օրը։

Գյուղի անվան հետ կապված շատ պատմություններ կան։ Ասում են, թե գյուղում նախկինում ջրի շատ պաշարներ են եղել, որոնք հետագայում սպառվել են։ Եվ 20-րդ դարի սկզբին գուղը կոչվել է Սուխոյ Ֆանտան՝ ջրի բացակայության պատճառով։ Այն վերանվանվել և մինչև այսօր հայտնի է Ֆանտան անունով։ Ցավոք, մինչ օրս էլ գյուղը ունի ոռոգման ջրի խնդիր։

Ֆանտանի դպրոցը, հուշարձանը և Գութանասարը

 

Գյուղի ամենամեծ հրաշքը Գութանասարն է, որը հայտնի է լավայից առաջացած սև ավազի իր հանքով։ Գրեթե ամեն օր թե’ տեղացիներ և թե’ շատ զբոսաշրջիկներ գալիս են այն տեսնելու և բնության գրկում մի քանի ժամ անցկացնելու։

Ըստ ՖՄԴ-ի տնօրեն Ն. Աբրահամյանի 2019թ-ի «Մենք ենք մեր սարերը» հաղորդաշարին տված հարցազրույցի՝

Ֆանտանի դպրոցը հիմնադիրվել է 1903 թվականին և ունեցել է ընդամենը 7 աշակերտ։ 1921-ից սկսած դպրոցը տարրականից դարձել է յոթնամյա, որն ունեցել է 35 աշակերտ։ 1935 – 1953 թթ-ին դպրոցը եղել է ութամյա, որտեղ սովորել է 45-ից 53 աշակերտ։ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ, որտեղ սովորում է մոտ 120 աշակերտ։

Նույն հաղորդաշարը հարցազրույց էր վերցրել նաև գյուղի վարչական ղեկավար Գ. Սաֆարյանից, ով նշել է՝

Գյուղում կարող եք նաև գտնել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած և զոհված քաջորդիների հուշարձանը։ Պատերազմին գյուղից մասնակցել է 300-ից ավել մարդ, որոնցից 100-ից ավելը զոհվել են։ Մասնակիցներ են եղել նաև Արցախյան պատերազմին («Տիգրան Մեծ» ջոկատի կազմում), որին գյուղը չորս զոհ է տվել։ Ի հիշատակ ազատամարտիկ Սուքիաս Աբրահամյանի` հուշահամալիրի մերձակա այգում տեղադրվել է խաչքար։ Այստեղ հիշում են գյուղի բոլոր հերոսներին՝ խորին խոնարհումով ու երախտագիտությամբ։

 

Գյուղի արտերում աճացնում են ցորեն, գարի, հաճար և որ ամենակարևորն է՝ կտավատ։ Գյուղը հայտնի է ամբողջ հանրապետությունում իր կտավատի յուղով։ Այն ունի բացառիկ բուժիչ հատկություններ և իր տեսակով միակն է։ Իմացեք ավելին՝ սեղմելով այստեղ։ 

Դե ինչ, բարի գալուստ իսկական հայկական գյուղ՝ բացահայտելու այն, համտեսելու տարբեր բույսերից սառը ճզմման-ճմլման եղանակով ստացված բարձրորակ յուղերը ու արդյունքում բացահայտելու Հայաստան աշխարհի ևս մեկ գողտրիկ անկյուն։