Քունջութի սերմերը մանր, յուղով հարուստ սերմեր են, որոնք աճում են սեզամ բույսի պատիճներով։ Կեղևավորված սերմերը սպիտակ գույն ունեն, բայց բովելիս դառնում են դարչնագույն:
Քունջութի սերմերը առողջության համար ունեն շատ օգուտներ և ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել են հազարավոր տարիներ: Նրանք հարուստ են բուսական ճարպերով, վիտամիններով, օրգանական թթուներով և հանքանյութերով։ Պարունակում են վիտամին A,C,E, ինչպես նաև B խմբի վիտամիններ։Իսկ հանքանյութերից ՝ մագնիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ և մեծ քանակությամբ կալցիում։
Այս բոլոր նյութերը օգնում են պաշտպանել սրտի հիվանդություններից, շաքարախտից, արթրիտից, և բազում այլ տարածված հիվանդություններից։
Բոլորս հավանաբար տեսել ենք քունջութով բուլկիներ, կամ փքաբլիթներ։ Արտադրողները այն հատուկ ավելացնում են հացաբուլկիներին, ավելի լավ համի և տեսքի նպատակով։
Քունջութի բույսի սննդային հատկությունները նաև ոմանց ոգեշնչել են նրա յուղն անվանել «Յուղի սերմերի թագուհի»։
Քունջութի յուղի արտադրությունը
Քունջութը, ինչպես սև քիմիոնը, ներկրվում է Հայաստան արտերկրից, իսկ յուղը պատրաստված է հում, սեղմված քունջութի սերմերից և ունի խոհարարական, բուժիչ և կոսմետիկ կիրառություն։
Նոր սառը ճմլման-ճզմման եղանակով ստանալու շնորհիվ այն պահպանում է իր մեջ եղած բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները:
Յուղն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար։
Սկսենք նրա օգտակար հատկություններից ներքին ընդունման դեպքում
- Քունջութի յուղում պարունակվում են հակաօքսիդանտներ սեզամին և սեզամոլ, որոնք կանխում են բջիջների քայքայումը,
- Պարունակվում են նաև հակաբորբոքային նյութեր, որոնք հանդես են գալիս որպես կոնսերվանտներ, ինչը նպաստում է բջիջների, հյուսվածքների վերականգնմանը,
- Պարունակում է Ֆիտին, որը վերականգնում է օրգանիզմի հանքային հավասարակշռությունը, և Ֆիտոստերին, որը նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների և աթերոսկլերոզի հավանականությունը,
- Օգնում է նվազեցնել չոր հազը և մրսածությունը,
- Բարենպաստ է ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա, և ունի թույլ լուծողական և հակաճիճվային ազդեցություն,
- Իր ցավազրկող և հակաբորբոքային ազդեցության շնորհիվ կիրառվում է արտրիտի, ռևմատիզմի և օստեոխոնդրոզի դեպքում,
- Վերականգնող և հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ կիրառվում է դերմատիտների, պսորիազի, էկզեմայի դեպքում,
- Անոթները դարձնում է էլաստիկ և կարգավորում զարկերակային ճնշումը,
- Նվազեցնում է վատ խոլեստերինի քանակը,
- Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը
Յուղի ավելացումը աղցանների մեջ նպաստում է օրգանիզմի կողմից վիտամինների առավել լավ յուրացմանը:
Ահա նրա օգտակար հատկությունները արտաքին օգտագործման դեպքում՝
- Բարելավում է մազերի առողջությունը: Շնորհիվ իր միացությունների, քունջութի յուղը կարող է ավելացնել մազերի փայլն ու ամրությունը։
- Սնուցում է մաշկը, դարձնում այն էլաստիկ, և կանխում է կնճիռների ձևավորումից
- Հակաբորբոքային նյութերի շնորհիվ օգնում է նվազեցնել այտուցները, բուժել վերքերը և այրվածքները։
Քանի որ ցանկացած նյութ ունի իր հակացուցումները, բժշկի հետ խորհրդակցելը նյութը օգտագործելուց առաջ միշտ լավ գաղափար է։
Կիրառման կարգը
Օգտագործել 1-2 թեյի գդալ ուտելու ընթացքում՝ օրը 3 անգամ:
Զգալի արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց։
Ապա չմոռանալ վայելել նրա ունեցած հրաշալի արդյունքները!