Օգտակար հատկությունները

Սև քիմիոնը և նրա յուղի օգտակար հատկությունները

Հրաշագործ հատկություններ պարունակող այս յուղը կզարմացնի ձեզ իր ամբողջ օգտակարությամբ։

Սև քիմիոնի (չամանի) յուղը բուսական բաղադրիչ է, որը ստացվում է «նիգելլա սատիվա» բույսից, և հայտնի է իր հզոր բուժիչ հատկություններով։ Այն շատ վաղուց օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք սննդի մեջ։ Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր: Իսկ սերմերը հարուստ են բազում առողջարար ճարպերով և սպիտակուցներով։

Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի կծկման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային և ցավազրկող ազդեցությամբ։

Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Այն օգտագործվում է հաց թխելիս, աղցանների մեջ և համեմվում է տարբեր մսային կերակրատեսակների մեջ,որոնցից մեզ ամենահայտին սուջուխն է:

Իսկ նրա յուղը բնական միջոց է, որը մարդիկ օգտագործում են բազմաթիվ առողջական  բուժման համար, ներառյալ՝

  • Գլխացավեր
  • Մեջքի ցավ
  • Բարձր արյան ճնշում
  • Վարակների
  • Բորբոքում,

Եվ ՈՉ ՄԻԱՅՆ!

Screenshot 2023-11-17 at 00.07.01

Յուղի արտադրությունը

Հայաստան այն ներկրվում է Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից, և պատրաստվում է նոր սառը ճմլման-ճզմման եղանակով, որի շնորհիվ պահպանվում են իր բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները, տալով նրա յուրահատուկ նշանակությունը սննդի և մաշկի խնամքի մեջ։

Այսօր ձեզ ավելի մանրամասն կծանոթացնենք սև քիմիոնի յուղի՝ առողջությանը և գեղեցկությանը նպաստող լավագույն առավելությունների հետ։

Այն օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար։

 

Արտաքին օգտագործման առավելությունները

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սև քիմիոնի յուղը`

  • Օգտակար է մաշկային հիվանդությունների և ալերգիաների համար,
  • Վերացնում է գորտնուկները,
  • Ապահովում է մազերի առողջությունը,
  • Սնուցում է մաշկը, պարգևելով նրան թարմություն, և կանխելով վաղաժամ ծերացումը

Այս բոլորը պայմանավորված են սև քիմիոնի յուղի մեջ պարունակվող հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով։

Ներքին օգտագործման առավելությունները

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ սև քիմիոնի յուղը ներքին օգտագործման դեպքում՝

  • Կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,
  • Բարձրացնում է իմունիտետը
  • Կալցիումի պարունակության շնորհիվ ամրացնում է ատամները և ոսկրային հյուսվածքը,
  • Ունի հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն,
  • Ունի հակաքաղցկեղային ազդեցություն,
  • Լավացնում է գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը,

Ներքին ընդունմանդեպքում այն նաև՝

  • Ամրացնում է անոթների պատերը, կանխում թրոմբների առաջացումը և պայքարում անոթների բորբոքային պրոցեսների դեմ,
  • Նվազեցնում է շաքարի մակարդակը և հատկապես ցուցված է շաքարային դիաբետով հիվանդներին
  • Նվազեցնում է վատ խոլեսթերինի մակարդակը,
  • Լավ է ազդում կանանց և տղամարդկանց հորմոնալ առողջության վրա,
  • Խթանում է ավելորդ քաշի կորցնելուն։


ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

Սկսում են օգտագործել ½-1-ական թեյի գդալ ուտելուց 10-15 րոպե

 առաջ՝ օրը 2 անգամ: 

Ձեթը կարող եք խառնել օրինակ՝ կաթնաշոռի, մածունի, մրգային հյութի կամ մեղրի հետ, որպես փոքրիկ հավելում։

Զգալի արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց։

Սակայն յուրաքանչյուր զգալի արդյունք սկսվում է առաջին,փոքրիկ քայլից, որը դուք կարող եք անել, հետևելով այս հղմանը։

Մենք վստահ ենք որ դուք կարող եք։