Description
Կանեփի սերմերից ստացված յուղ
Կանեփի յուղը ստեղծվում է կանեփի հատիկից, այլ ոչ թե բույսից, հետևաբար չունի թմրեցնող որևէ ազդեցություն։
Սառը ճմլման-ճզմման եղանակով ստացված կանեփի յուղում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները:
Սկսում են օգտագործել 1 ճաշի գդալ առավոտյան՝ ուտելուց 30 րոպե առաջ: Օրվա չափաբաժինը կազմում է 2-3 ճաշի գդալ:
Զտաքաշը՝ 250 գ+/-3%
Կիրառումը
Օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Արտաքին օգտագործման դեպքում այն օգնում է սնուցել մաշկը հատկապես՝ վնասված հատվածները:
Ներքին ընդունման դեպքում ՝
- ցուցաբերում է հակաքաղցկեղային ազդեցություն՝ շնորհիվ յուղում պարունակվող քլորոֆիլի
- մասնակցում է օրգանիզմի վերականգնողական պրոցեսներին՝ շնորհիվ վիտամին E-ի (ալֆա –տոկոֆերոլ), որը լավ է յուրացվում օրգանիզմի կողմից
Կարդացեք ավելին՝ սեղմելով այստեղ։
Բաղադրությունը
կարոտին, քլորոֆիլ, դաբաղանյութեր, հանքային տարրեր, վիտամիններ A,B1, B2, B3, B6, C, D, E, ճարպաթթուներ՝ Օմեգա – 3, Օմեգա – 6 , Օմեգա – 9, ֆիտոստերոլներ:
էներգետիկ արժեքը՝ 899 կկալ (3764կՋ)
Խորհուրդ
Որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը, խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում (նախընտրելի է սառնարանում) և չտաքացնել։
Կան հակացուցումներ, օգտագործելուց առաջ խորհրդակցե’ք բժշկի հետ: