Ծիրանի յուղի առանձնահատուկ հատկություններ, որոնք բոլորը կուզենային ստանալ։
Խոհարարական և թերապևտիկ նպատակներով յուղի շատ օգտակար ձևեր կան, բայց ծիրանի կորիզի յուղը այն մեկն է, որի գոյության մասին շատերը նույնիսկ չգիտեն: Այնուամենայնիվ, նախքան այս յուրահատուկ յուղը ձեր ամենօրյա սննդի և մաշկի խնամքի ռեժիմին ավելացնելը, եկեք հասկանանք, թե որտեղից է այն գալիս և ինչ օգուտներ ունի այն մարդու առողջության համար։
Ի՞նչ է ծիրանի յուղը
Ինչպես անունն է հուշում, ծիրանի կորիզի յուղը ստացվում է ծիրանի միջուկից, իսկ ավելի կոնկրետ, ծիրանի դառը և քաղցր հատիկներից։ Չնայած կան ծիրանի տարբեր տեսակներ, բոլորն էլ ունեն շատ նման սննդարար հատկություններ, ինչպես նաև դրանց միջուկներում պարունակվող յուղը: Օգտագործելով սառը ճմլման-ճզմման մեթոդը, ծիրանի կորիզի յուղը հեռացվում է պտղի կենտրոնում գտնվող կոշտ կորիզից: Եվ շնորհիվ այս մեթոդի, ծիրանի յուղում պահպանվում են բոլոր այն կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները, որոնցով այն համարվում է առանձնահատուկ։
Ծիրանի յուղը օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար։
Որո՞նք են ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Արտաքին օգտագործման դեպքում այն հատկապես օգտագործվում է մերսման ընթացքում, մաշկը խոնավեցնելու և հանգստացնելու համար։
Ահա մի քանի առավելություններ ծիրանի յուղի ներքին օգտագործման դեպքում․
- Ունի հակաքաղցկեղային ակտիվություն,
- Բարձրացնում է իմունիտետը, օգնելով կանխել վիրուսային և ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուց,
- Ծիրանի յուղը հարուստ է օմեգա-9 ճարպաթթվով, որը չափազանց օգտակար է ընդհանուր առողջության համար՝ խթանելով սրտի և ուղեղի աշխատանքը,
- Բարելավում է հորմոնալ ֆոնը, խթանելով նրա օպտիմալ մակարդակը,
- Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի պարունակությունը,
- Ամրացնում է արյան անոթների պատերը, ապահովելով արյան շրջանառության օպտիմալ մակարդակը
- Ունի հակաբորբոքային հատկություն, և ընդգծված հակացելյուլիտային ազդեցություն։
Մի քանիս էլ, արտաքին օգտագործման դեպքում․
- Մեծացնում է մաշկի առաձգականությունը, կանխում է կնճիռների առաջացումը, և ապահովում է մաշկի երիտասարդ տեսքը
- Թեթևացնում է առաջացած այտուցները և նեղացնում մաշկի ծակոտիները
- Վերացնում է թեփը, մազերին հաղորդում է փայլ և խթանում մազերի աճին:
Ինչպե՞ս օգտագործել ծիրանի յուղը
Խորհուրդ է տրվում օրական 3 անգամ խմել 1 թեյի գդալ ծիրանի յուղ՝ յուրաքանչյուր ուտելուց 30 րոպե առաջ։
Արտաքին օգտագործման դեպքում այն նաև կարող եք քսել մաշկի վնասված հատվածներին, այն հանգստացնելու և մերսելու համար: