Հրաշագործ հատկություններ պարունակող այս յուղը կզարմացնի ձեզ իր ամբողջ օգտակարությամբ։
Սև քիմիոնի (չամանի) յուղը բուսական բաղադրիչ է, որը ստացվում է «նիգելլա սատիվա» բույսից, և հայտնի է իր հզոր բուժիչ հատկություններով։ Այն շատ վաղուց օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք սննդի մեջ։ Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր: Իսկ սերմերը հարուստ են բազում առողջարար ճարպերով և սպիտակուցներով։
Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի կծկման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային և ցավազրկող ազդեցությամբ։
Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Այն օգտագործվում է հաց թխելիս, աղցանների մեջ և համեմվում է տարբեր մսային կերակրատեսակների մեջ,որոնցից մեզ ամենահայտին սուջուխն է:
Իսկ նրա յուղը բնական միջոց է, որը մարդիկ օգտագործում են բազմաթիվ առողջական բուժման համար, ներառյալ՝
- Գլխացավեր
- Մեջքի ցավ
- Բարձր արյան ճնշում
- Վարակների
- Բորբոքում,
Եվ ՈՉ ՄԻԱՅՆ!
Յուղի արտադրությունը
Հայաստան այն ներկրվում է Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից, և պատրաստվում է նոր սառը ճմլման-ճզմման եղանակով, որի շնորհիվ պահպանվում են իր բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները, տալով նրա յուրահատուկ նշանակությունը սննդի և մաշկի խնամքի մեջ։
Այսօր ձեզ ավելի մանրամասն կծանոթացնենք սև քիմիոնի յուղի՝ առողջությանը և գեղեցկությանը նպաստող լավագույն առավելությունների հետ։
Արտաքին օգտագործման առավելությունները
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սև քիմիոնի յուղը`
- Օգտակար է մաշկային հիվանդությունների և ալերգիաների համար,
- Վերացնում է գորտնուկները,
- Ապահովում է մազերի առողջությունը,
- Սնուցում է մաշկը, պարգևելով նրան թարմություն, և կանխելով վաղաժամ ծերացումը
Այս բոլորը պայմանավորված են սև քիմիոնի յուղի մեջ պարունակվող հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով։
Ներքին օգտագործման առավելությունները
Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ սև քիմիոնի յուղը ներքին օգտագործման դեպքում՝
- Կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,
- Բարձրացնում է իմունիտետը
- Կալցիումի պարունակության շնորհիվ ամրացնում է ատամները և ոսկրային հյուսվածքը,
- Ունի հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն,
- Ունի հակաքաղցկեղային ազդեցություն,
- Լավացնում է գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը,
Ներքին ընդունմանդեպքում այն նաև՝
- Ամրացնում է անոթների պատերը, կանխում թրոմբների առաջացումը և պայքարում անոթների բորբոքային պրոցեսների դեմ,
- Նվազեցնում է շաքարի մակարդակը և հատկապես ցուցված է շաքարային դիաբետով հիվանդներին
- Նվազեցնում է վատ խոլեսթերինի մակարդակը,
- Լավ է ազդում կանանց և տղամարդկանց հորմոնալ առողջության վրա,
- Խթանում է ավելորդ քաշի կորցնելուն։
ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Սկսում են օգտագործել ½-1-ական թեյի գդալ ուտելուց 10-15 րոպե
առաջ՝ օրը 2 անգամ:
Ձեթը կարող եք խառնել օրինակ՝ կաթնաշոռի, մածունի, մրգային հյութի կամ մեղրի հետ, որպես փոքրիկ հավելում։
Զգալի արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց։
Սակայն յուրաքանչյուր զգալի արդյունք սկսվում է առաջին,փոքրիկ քայլից, որը դուք կարող եք անել, հետևելով այս հղմանը։
Մենք վստահ ենք որ դուք կարող եք։