Քունջութի սերմերի յուղ
Քունջութը, ինչպես սև քիմիոնը, ներկրվում է Հայաստան արտերկրից, իսկ յուղը պատրաստվում է հում քունջութի սերմերի ճզմման միջոցով։
Սառը ճմլման-ճզմման եղանակով ստացված քունջութ յուղում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները:
Սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալ ուտելուց 15 րոպե առաջ և երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար չափաբաժինը կարելի է հասցնել 1 ճաշի գդալի:
Զտաքաշը՝ 250 գ+/-3%
Կիրառումը
Օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Արտաքին օգտագործման դեպքում այն բարելավում է մազերի առողջությունը, օգնում է նվազեցնել այտուցները, բուժել վերքերը և այրվածքները՝ յուղում պարունակվող hակաբորբոքային նյութերի շնորհիվ։
Ներքին ընդունման դեպքում ՝
- վերականգնում է օրգանիզմի հանքային հավասարակշռությունը՝ ֆիտինի պարունակության շնորհիվ
- նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների և աթերոսկլերոզի հավանականությունը՝ պարունակվող ֆիտոստերի շնորհիվ
Կարդացեք ավելին՝ սեղմելով այստեղ։
Բաղադրությունը
մեծ քանակով չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա – 3, օմեգա – 6, վիտամիններ՝ E, A, D, B1, B2, B3, B6, C, հանքային տարրեր:
էներգետիկ արժեքը՝ 899 կկալ ( 3764կՋ)
Խորհուրդ
Որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում (նախընտրելի է սառնարանում) և չտաքացնել։
Կան հակացուցումներ, օգտագործելուց առաջ խորհրդակցե’ք բժշկի հետ:
Արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց: