ՔՈՒՆՋՈՒԹԻ ՅՈՒՂ

3900 AMD

Ստացված ՍԱՌԸ ճմլման-ճզմման եղանակով, չռաֆինացված, պրեմիում դասի

Ապրանքի Կոդ՝ SE250 Տեսակ՝
Նկարագրություն

Քունջութի սերմերի յուղ

Քունջութը, ինչպես սև քիմիոնը, ներկրվում է Հայաստան արտերկրից, իսկ  յուղը  պատրաստվում է հում քունջութի սերմերի ճզմման միջոցով։

Սառը ճմլման-ճզմման եղանակով ստացված քունջութ յուղում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները, չհագեցած ճարպաթթուները:

Սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալ ուտելուց 15 րոպե առաջ և երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար չափաբաժինը կարելի է հասցնել 1 ճաշի գդալի:

Զտաքաշը՝ 250 գ+/-3%

Կիրառումը

Օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Արտաքին օգտագործման դեպքում այն բարելավում է մազերի առողջությունը, օգնում է նվազեցնել այտուցները, բուժել վերքերը և այրվածքները՝ յուղում պարունակվող hակաբորբոքային նյութերի շնորհիվ։

Ներքին ընդունման դեպքում ՝

  • վերականգնում է օրգանիզմի հանքային հավասարակշռությունը՝ ֆիտինի պարունակության շնորհիվ
  • նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների և աթերոսկլերոզի հավանականությունը՝ պարունակվող ֆիտոստերի շնորհիվ

Կարդացեք ավելին՝ սեղմելով այստեղ։

Բաղադրությունը

մեծ քանակով չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա – 3, օմեգա – 6, վիտամիններ՝ E, A, D, B1, B2, B3, B6, C, հանքային տարրեր:

էներգետիկ արժեքը՝ 899 կկալ ( 3764կՋ)

Խորհուրդ

Որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում (նախընտրելի է սառնարանում) և չտաքացնել։

Կան հակացուցումներ, օգտագործելուց առաջ խորհրդակցե’ք բժշկի հետ:

Արդյունքները երևում են պարբերաբար կիրառելուց 1-2 ամիս անց:

Լրացուցիչ տեղեկություն
Քաշը 245 կգ
Առաքում

Առաքում Հայաստանում

Յուղերը զամբյուղում ավելացնելուց հետո հնարավորություն կունենաք ընտրել առաքման տարբերակը։ Այն ընտրելուն պես արժեքը կգումարվի ընդհանուրին, և հեշտ և արագ կկարողանաք կատարել վճարումը։

Հավելյալ տեղեկատվություն

  • Դուք միշտ կարող եք գալ և գնել մեր խանութ սրահից
  • Առաքումը Երևանում անվճար է 10,000 դրամ և ավել գնումներ կատարելու դեպքում
  • Առաքումը անվճար է «Վերցնել մեզանից» Երևանում ծառայությունից օգտվելու դեպքում
  • Մյուս դեպքերում առաքումը Երևանի կենտրոնում արժե 500 դրամ, իսկ մյուս բոլոր վարչական շրջաններում 1100 դրամ։ (ծառայությունը իրականացնում է մեր գործընկեր Door Delivery ընկերությունը)

Առաքումը դեպի ՀՀ բոլոր մարզեր կատարվում է Հայ Փոստի միջոցով, երեք աշխատանքային օրվա ընդացքում և արժեքը կախված է պատվերից։