Հարցեր

Հաճախ Տրվող Հարցեր

Այստեղ կարող եք գտնել ձեր գրեթե բոլոր հարցերի պաատասխանները կապված յուղերի, կայքից օգտվելու, առաքման, և այլն։

Եթե ունեք այլ հարց որը այստեղ չեք գտնում խնդրում ենք այն ուղրկել մեզ՝ info@curivo.am էլ. փոստի միջոցով։

Յուղերի հետ կապած

Ի՞նչ տեսակի յուղեր ենք առարկում մենք։

Կտավատի Յուղ, Կանեփի Յուղ, Ծիրանի Յուղ, Ընկույզի Յուղ, Սև Քիﬕոնի Յուղ, Դդուﬕ Յուղ և Քունջութի Յուղ

Եթե հետաքրքրված եք այլ տեսակի յուղերով կապ հաստատեք մեզ հետ մանրամասն ինֆորմացիա ստանալու համար։

Որտե՞ղ է գտնվում արտադրամասը։

Բոլոր յուղերը արտադրվում են Կոտանքի մարզի, Ֆանտան գյուղում։ Ցանկության դեպքում կարող եք նախապես պայմանավորվել և տղում ներկա գտնվել յուղերը արդադրման պրոցեսին և ինքներդ տեսնել թե ինչպես են սերﬔրից ստացվում յուղերը։ Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։

Ինչո՞ւմ է կայանում սառը ճմլման-ճզմման մեթոդը և ինչու է այն կարևոր։

Սառը ճմլմանճզմման եղանակով ստացված յուղերում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտաﬕնները և չհագեցած ճարպաթթուները։ Այս ﬔթոդը եզակի է, քանի որ այն չի ներառում լրացուցիչ քիﬕական լուծիչներ կամ ջերմություն: Սառը ճմլմանճզմման յուղի արդյունահանումը հատուկ պահանջում է, որ ամբողջ գործընթացը տեղի ունենա 40 C (104 F) կամ ցածր ջերմաստիճանում: Մեզ մոտ բոլոր յուղերի ստացման պրոցեսում այդ ջերմաստիճանը չի գերազանցում 25 աստիճան ցելսիուսը։

Ի՞նչ է նշանակում չզտված յուղ։

Չզտված են այն յուղերը, որոնք ենթարկվում են նվազագույն ջերմության: Արդյունահանուﬕց հետո դրանք չեն սպիտակեցվում կամ հոտազերծվում: Չզտված յուղերը աﬔնից ցանկալին են՝ շնորհիվ ﬔծ քանակությամբ սննդանյութերի առկայության, ինչը ճիշտ է իր համով և հոտով: Չզտված յուղի թերությունն այն է, որ այն ավելի քիչ կայուն է, քան զտված յուղերը: Նշանակում է, որ դրանք ունեն կարճ պահպանման ժամկետ:

Բացի այդ, քիﬕապես զտված յուղերը կարող են քողարկել ավելի ցածր որակի բաղադրիչները, այդպիսով զգալիորեն նվազեցնելով ծախսերը՝ հաﬔմատած չզտված յուղերի ստեղծման հետ: Զտման գործընթացը վերացնում է օգտակար սնուցիչների և հակաօքսիդանտների ﬔծ մասը, ինչը հանգեցնում է ոչ լավ առողջարար արտադրանքի:

Ո՞վ կարող է օգտագործել սառը ճզմման բնական յուղերը։

Բոլորը, քանզի դրանք ունեն ոչ ﬕայն բուժական, այլև պրոֆիլակտիկ կիրառություն։ Տարբերությունը յուղերի տեսակի և չափաբաժնի ﬔջ է։

Ե՞րբ և որքան ժամանակ կարելի է օգտագործել յուղերը։

Բոլոր յուղերը ունեն իրենց յուրահատուկ օգտագործման պայմանները։ Դրանց ծանոթանալու համար կամ ուսուﬓասիրեք աﬔն յուղի մասին հատուկ էջը կամ կարդացեք տուփի ներսում գրվածի «Կրառման կարգը» ենթատեքստը։

Ի՞նչպես կարելի է օգտագործել յուղերը։

Բոլոր յուղերն էլ օգտագործվում են ինչպես արտաքին (քսելով մարմնին) այնպես էլ ներքին (խմելով) ընդունման համար։

Կա՞ն արդյոք հակացուցումներ յուղերը կիրառման համար։

Այո: Խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։

Կայքի հետ կապված

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռնում կայքը։

Curivo.am-ը տալիս է ձեզ հնարավորություն բացահայտելու բուսական յուղերի աշխարհը, իմանալ ավելին բոլոր ապրանքների մասին, կատարել գնումներ և վճարել հեշտ ու արագ։

Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող եմ գրանցվել կայքում։

Կայքում գրանցվելով կարող եք պահպհպանել տվյալները, այն ամեն անգամ գնում կատարելիս լրացնելուց խուսափելու նպատակով։ Պարզապես սեղմեք գրանցվել կոճակի վրա և լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը։ Գրացման էջը կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչի համար է նախատեսված նախընտելի կոճակը։

Նախընտրելիների ցանկը թույլ է տալիս գնորդներին ստեղծել անհատականացված հավաքածուներ այն ապրանքների, որոնք ցանկանում են գնել և պահպանել դրանք իրենց օգտատիրոջ հաշվում՝ հետագա հղումների համար: Ցանկությունների ցանկը ցույց է տալիս հաճախորդի հետաքրքրությունը ապրանքի նկատմամբ՝ առանց գնելու անմիջական մտադրության:

Ի՞նչ վճարային համակարգեր կան կայքում։

Վճարելու միքանի տարբերակ կա՝

Տեղում՝ կանխիկ։
Առացանց՝

  • VISA և MasterCard-ների միջոցով
  • Իդրամով, նաև օգտվելով Rocketline-ի հնարավորություններից
  • Tellcell-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով
Ի՞նչ է էլեկտրոնային ՀԴՄ-ն։

Ձեր գնումը կատարելուն պես դուկ կստանաք էլեկտրոնային ՀԴՄ կտրոն որը կփաստի ձեր գնումը։ Այն պահպանելու համար կարող եք ուղարկել ձեր էլ. փոստին կամ նկարել էկրանը։

Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել պատվերը։

Քանի որ հարցի պատասպանը կարող է փոփոխվել ամեն գնորդի յուրահատուկ պատվերից կախված, կարևոր է որ գնումը հաստատելուց հետո կապ հաստատեք մեզ հետ նշելով թե ինչն եք ցանկանում փոփոխել և մեր թիմը հնարավորինս արագ ժամկետում կփորձի օգնել ձեզ։

Ձեր հաշիվում գնումներ բաժնում կգտնեք «չողարկել պատվերը» կոճակը որի միջոցով կարող եք հայտ ուղարկել այն չեղարկելու համար։

Ի՞նչպիսի առաքման պայմաններ են գործում։

Առաքման պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Ի՞նչ է բոլգը։

Բլոգը ուսումնասիրելով կարող եք գտնել տարբեր հետաքրքիր նյութեր բույսերի, յուղերի, նրանց օգտագործման և մեր մասին։