Կտավատի յուղ։ Պատմությունը, արտադրման նորագույն մեթոդները Հայաստանում, և հսկայական օգտակար հատկությունները մարդկանց համար
Կտավատ, բուսական ծագման մթերք, որն ապահովում է առողջ ճարպեր, հակաօքսիդանտներ և մանրաթել։ Այն մշակվում է ինչպես իր մանրաթելի համար (որից մենք կարող ենք պատրաստել կտավատի մանվածք և գործվածք), այնպես էլ կտավատի սերմի համար, որից արդյունահանվում է կտավատի յուղը։ Կտավատի մանրաթելերը հայտնաբերվել են Կովկասի ստորոտում գտնվող Ձուձուանա քարանձավում, որը թվագրվում է ավելի քան 30000 տարի առաջ: Ապա մարդիկ սերմից սկսել են արտադրել մեզ հայտնի կտավատի յուղը, որը որպես առողջարար սննդի հավելում շարունակում է մեծ տարածվածություն վայելել, և լայնորեն օգտագործվել բժշկության մեջ, որպես մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկն աշխարհում։
Սննդային փաստեր
Կտավատի սերմերն ունեն իսկական գերսննդային հատկություններ՝ շնորհիվ իրենց օգտակար սննդանյութերի բարձր մակարդակի: Նրանց հիմնական հատկանիշը օմեգա-3 «լավ» ճարպաթթուների բարձր պարունակությունն է։ Այս ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի համար և ներկայումս կապված են սրտի և անոթների, ուղեղի, հակաբորբոքային հատկությունների և այլնի համար:
Միևնույն ժամանակ, կտավատի սերմերը բնական մանրաթելերի, մանգանի, ֆոլաթթվի, վիտամին B6-ի, մագնեզիումի, կալցիումի, ֆոսֆորի և պղնձի հիանալի աղբյուր են։
Կտավատի սերմերի բնական մանրաթելը նվազեցնում է՝
- Խոլեստերինի մակարդակն արյան մեջ,
- Կարգավորում է գլյուկոզայի մակարդակը,
- Նպաստում է հաստ աղիքի առողջացմանը,
- Նպաստում է փորկապության վերացմանը։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի սերմերում օմեգա-3 ճարպաթթուների և լիգնանների բարձր մակարդակները կարող են զգալիորեն նվազեցնել ուռուցքների աճը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ: Ավելին, կտավատի սերմերի հակաօքսիդանտները մեղմացնում են բորբոքային հիվանդությունների ախտանիշները (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ):
Կտավատի յուղը
Իսկ այն լավագույնս օգտագործելու համար կտավատի սերմից արտադրվում է յուղը, որը կարելի է օգտագործել և սննդի մեջ որպես հավելում (ներքին օգտագործում), և որպես մազերը և մաշկը սնուցող քսուկ (Արտաքին օգտագործում):
Նաև յուղի հետ գալիս է իր քուսպը, որը յուղի մնացորդն է, և կարող է օգտագործվել խմորերենի, կաթնամթերքի և այլ յուրաքանչյուր սննդատեսակի հետ որը որ կցանկանաք։Կտավատի յուղը արտաքին օգտագործման դեպքում սնուցում է մազերը և մաշկը, կանխելով նրանց ծերացումից։
Ձեթի օգտագործումը
Կտավատի յուղը արտաքին օգտագործման դեպքում սնուցում է մազերը և մաշկը, կանխելով նրանց ծերացումից։
Ներքին ընդունման դեպքում ՝
- Կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը
- Օգնում է ազատվել ավելորդ քաշից,
- Օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը, ամրապնդում է անոթները, սրտամկանի աշխատանքն է կարգավորում, նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությունը,
- Գլխուղեղի անոթների աշխատանքն է բարելավում,
- Բարձրացնում է իմունիտետն ու նվազեցնում ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը,
- Մաքրում է լյարդը և լեղապարկը,
- Օրգանիզմը մաքրում է մակաբույծներից,
- Օգնում է կալցիումի յուրացմանը,
- Ունի թույլ լուծողական ազդեցություն,
- Օգտագործվում է տղամարդկանց պոտենցիայի խանգարման բուժման ընթացքում,
- Արդյունավետ է ազդում տեսողության վրա:
Մի փոքր, յուղի պատմության մասին
Քունջութի, կանեփի և կտավատի սերմերը բովում էին վառարանի վրա, տրորում, և ձեթը քարե փողորակով հոսում էր կճուճների մեջ։
Նորագույն արտադրման մեթոդները և առավելությունները
Ներկայումս, կտավատի բույսերը աճեցվում են Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում, ծովի մակարդակից մոտ 2000մ բարձրության վրա, իսկ յուղերը արտադրվում են նոր սերնդի սարքավորումներով, որոնք կարողանում են այն ճզմմել սառը մեթոդով։ Այս մեթոդը եզակի է, քանի որ այն չի ներառում ոչ մի քիմիական լուծիչներ, և ստացված յուղերում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները, դարձնելով կտավատի յուղը այսքան օգտակար և պահանջված մաշկի խնամքի և առողջ սննդի ոլորտում։