Օգտակար հատկությունները

Կանեփի և կանեփի յուղի օգտակար հատկությունները

Հետաքրքիր փաստեր և առողջության համար մեծ օգուտներ կանեփի յուղի մասին, որոնք դուք հավանաբար չգիտեք

Արդյունաբերական կանեփը, որը ոչ թմրամիջոցային է, կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում որպես՝ թուղթ, տեքստիլ, կենսաքայքայվող պլաստմասսա, շինարարություն, առողջարար սնունդ և վառելիք: Այն հայտնի ամենաարագ աճող կենսազանգվածներից է և ամենավաղ ընտանի բույսերից մեկը:

Այսօր կխոսենք կանեփի սերմերի և յուղերի, դրանց դրական ազդեցության մասին, և ինչպես կարող եք այն օգտագործել ինքներդ:

Բայց մինչ այդ մի երկու հետաքրքիր փաստ։

Գիտեի՞ք որ ավտոարտադրողները կանեփ են օգտագործում իրենց մեքենաները արտադրելուց, որոնց թվում են նաև՝ Audi, BMW, Ford, Chrysler, Honda, Mercedes, Mitsubishi, Porsche, Volkswagen և Volvo ավտոմակնիշները։

Օրինակ, Mercedes C-Class-ը իր յուրաքանչյուր մեքենայի մեջ պարունակում է մինչև 20 կգ արդյունաբերական կանեփ

Կամ որ՝

Կանեփի մեկ հեկտարը ապահովում է այնքան թթվածին, որքան 25 հեկտար անտառը, և նրանից կարելի է ստանալ այնքան թուղթ, որքան 4 հեկտար փայտից։

Կանեփն առանց չափազանցնելու համարվում է մի շարք արժեքավոր տարրերի հզոր աղբյուր: Դրանք հանքային նյութերն են, վիտամիններ, օմեգա-3 ճարպաթթուն, էսենցիալ ճարպաթթուները, ֆոսֆորը, կալիումը, ցինկը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, ծծումբը, A, B1, B2, B3, B6, O, C , D, E, F, վիտամինները, հակաօքսիդանտները, սպիտակուցները, կարոտինը, ֆոսֆորիպիդները, ֆիտուստերոլները, տարբեր միկրոէլեմենտները, ամինաթթուները, որոնք միասին մի հրաշալի ամբողջություն են կազմում: Այն չհագեցած ճարպաթթուների հզոր աղբյուր է:

Ինչպե՞ս են կանեփից ստանում իր յուղը

Կանեփի յուղը ստեղծվում է կանեփի հատիկից այլ ոչ թե բույսից, հետևաբար չունի թմրեցնող ոչ մի ազդեցություն։ Հատիկներն էլ աճեցվում են Հայաստանում և բացառապես հայկական են, բարձրագույն որակի։ Շնորհիվ նոր սառը ճմլման-ճզմման մեթոդի, ստացված կանեփի յուղում պահպանվում են բոլոր կենսաբանական ակտիվ նյութերը, վիտամինները և չհագեցած ճարպաթթուները, անհրաժեշտ մեր օրգանների և գլխուղեղի օպտիմալ ֆունկցիայի համար: Սառը ճզմումը թույլ է տալիս պահպանել վիտամինների և միկրոէլեմենտների ամբողջական կոմպլեքսը, որոնք շատ զգայուն են քիմիական, ջերմային, արևային ազդեցությունների նկատմամբ:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ յուղը պարունակում է բավարար քանակությամբ կարոտին, քլորոֆիլ և դուբիլային նյութեր (տարաբնույթ և իր կազմությամբ ջրում չլուծվող օրգանական նյութեր): Քլորոֆիլը նյութ է, որն ունի հակաքաղցկեղածին հատկություն: Հենց այս նյութի շնորհիվ է կանեփի յուղը ստանում կանաչավուն երանգ:

Օգտագործվում է ինչպես արտաքին (որպես քսուկ), այնպես էլ ներքին ընդունման համար:

Բայց կանեփը ոչ միայն այսքան տարածված է արտադրության մեջ, այլ նաև սննդի պատրաստման մեջ։ Իսկ իր յուղը բացի իր սննդային հիսասքանչ հատկանիշներից, նաև շատ էֆֆեկտիվ միջոց է մազերի և մաշկի սնուցման համար։

Որո՞նք են կանեփի յուղի օգտակար հատկությունները

Կանեփի յուղն օժտված է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող կայուն հատկությամբ: Իր բացառիկ հատկությունների շնորհիվ այն լայն կիրառում է ունեցել հնագույն չինական բժշկության մեջ:

Մինչ օրս մեր երկրի, Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն ուռուցքաբանները կանեփը համարում են քաղցկեղի բուժման համար անփոխարինելի միջոց, մասնավորապես քիմիաթերապիայի վնասակար ազդեցությունները վերացնելու գործում և շատերն իրենց հիվանդներին նշանակում են կանեփի յուղով բուժում՝ խիստ արգելքներին հակառակ:

Հիմա արդեն ժամանակակից կլինիկական հետազոտություններով ապացուցված են կանեփի յուղի բուժական հատկությունները, որոնց շնորհիվ մի շարք հիվանդությունների և ցավերի դեպքում ոչ միայն նպատակահարմար է, այլև խիստ անհրաժեշտ կանեփի յուղի օգտագործումը:

Օրինակ արտաքին օգտագործման դեպքում՝

  • մի շարք մաշկային հիվանդությունների՝ փսորիազի, էկզեմայի, դերմատիտի, վերքերի բորբոքման, երկարժամանակ չլավացող կտրվածքների, խոցերի, թարախային գոյացությունների դեպքում կանեփի յուղի օգտագործումն ունենում է արագ վերականգնողական ազդեցություն: Համարվում է հականեխիչ և հակաբորբոքային հրաշալի միջոց, բարձրացնում է օրգանիզմի իմունային համակարգը:
  • մաշկի վրա մի փոքր յուղ պահելու դեպքում (մինչև ներծծվելը) այն բարերար ազդեցություն է գործում նյարդային գերլարվածության ժամանակ, նաև կարգավորում է քունը:
  • կանեփի յուղի օգտագործումը օգնում է վերականգնել չոր կամ յուղոտ մաշկի պաշտպանական ֆունկցիան, և կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը, որի արդյունքում մաշկին հաղորդվում է փափկություն, էլաստիկություն և թարմություն:
  • նկատելիորեն կփոխվեն եղունգների և մազերի որակը: Մազերը դառնում են փայլուն, առողջ, ամուր և աստիճանաբար դադարում են թափվել: Չոր, փխրուն, կոտրատվող մազերը վերականգնվում են

Իսկ ներքին օգտագործման դեպքում այն՝

  • զգալիորեն բարելավվում է նաև սրտային հիվանդություններով, երիկամային անբավարարությամբ, ծերունական սկլերոզով (հիշողությյան կորուստ) տառապող մարդկանց ինքնազգացողությունը:
  • կանեփի մեջ եղած կալցիումի մեծ խտանյութի շնորհիվ այն ցուցված է օստեոպորոզի, ռեմատոիդ արթրիդի և ոսկորների ու հոդերի այլ պաթոլոգիկ փոփոխությունների դեպքում:
  • չափազանց բարենպաստ ազդեցություն ունի էնդոկրին համակարգի վրա
  • կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունը իջեցնում է խոլեստերինի քանակը, լավացնում է նյութափոխանակությունը:
  • կլիմաքսի, անեմիայի ժամանակ լավացնում է ինքնազգացողությունը, հանում մենստրոալ, ցավային սինդրոմը
  • յուղի օգտագործումը ցուցված է նաև ծանր և դժվար բուժվող տուբերկուլյոզի դեպքում
heblog-3
  • յուղում պարունակվող քլորոֆիլը ունի հակաքաղցկեղային ազդեցություն 
  • զգալիորեն բարձրանում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը ցանկացած վիրուսի և բակտերիայի նկատմամբ
  • յուղը պարբերաբար օգտագործելու դեպքում Վիտամին E-ն լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մասնակցում է օրգանիզմի վերականգնողական պրոցեսներին,(օրինակ ոսկորների կոտրվածքի արագ վերականգնում, և այլն․)
  • օմեգա -3 և օմեգա -6 ճարպաթթուների բավարար քանակը պարունակվում է 1գդալ կանեփի ձեթում, դարձնելով այն ավելի էֆֆեկտիվ օգտագործման համար
  • կանեփը միակ բույսն է, որ պարունակում է վիտամին D, ինչն անհրաժեշտ է վահանագեղձի նորմալ կենսագործունեության և արյանմակարդելիության համար,
  • խթանում է սեռական գեղձերի ֆունկցիան և օպտիմալ հորմոնների մակարդակը,
  • կիրառվում է պսորիազի, դերմատիտի բուժման համար,
  • իր մեջ պարունակում է զգալի քանակությամբ երկաթ ( ձեզ առաջարկվող ամենօրյա սննդակարգի 17%-ը), որն օգնում է կանխել երկաթի անբավարարությունը և սակավարյունությունը
  • համարվում է նաև էներգիայի և առույգության մեծ աղբյուր

Կիրառման կարգը

Սկսում են օգտագործել 1 ճաշի գդալ առավոտյան՝ ուտելուց 30 րոպե առաջ: Օրվա չափաբաժինը  կազմում է 2-3 ճաշի գդալ:

Ահա սրանք են կանեփի յուղի այն յուրահատուկ օգտակար հատկությունները, որոնք որ մարդիկ ստանում են դրա ամենօրյա օգտագործումից, և որոնք դուք այսօր բացահայտեցիք։