Ներածություն
Քյուրիվո առևտրային կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», https://curivo.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ:
Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում:
Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանը չի կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել թույլտվություն այն օգտագործման վերաբերյալ:
Հոդված 1. Վաճառքի պայմանների և դրույթների ընդունում
Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռատարած վաճառքի համատեքստում: Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս: Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և դրույթների ընդունում՝ առանց բացառության:
Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն պատվերի գրանցման օրը:
Հոդված 2. Վաճառողի նույնականացում
Բրենդի Անվանում՝ Քյուրիվո
Իրավաբանական անվանում՝ Ա/Ձ Վարդան Ռաշոյան
ՀՎՀՀ՝ 40590442
Բանկային տվյալներ` Կոնվերս բանկ ՓԲԸ Հ/Հ 19300508926600
Հեռ.՝ +374 (99) 628-826
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մրազ, գ. Ֆանտան, Գինևան Ոպանյան 84, 2506
Հոդված 3. Ապրանքների հասանելիություն
Քյուրիվո բրենդի առցանց վաճառասրահում ներկայացված ապրանքները հասանելի դեռևս միայն Հայստանի Հանրապետությունում։
Հոդված 4. Ապրանքի գինը և պատվերների ընդհանուր գումար
4.1. Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը:
Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման գինը, վերջինս հաշվարկվում է լրացուցիչ կերպով: Փոխարժեքի որևէ փոփոփոխություն ավտոմատ կերպով արտացոլված կլինի ապրանքների վաճառքի գնի մեջ:
4.2. Պատվերի ընդհանուր գումարը
Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ փաթեթավորման ու առաքման ծախսերը:
Հոդված 5. Պատվիրում
Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը.
Քայլ 1: Ապրանք(ներ)ի ընտրություն
Կայքում ցանկացած ապրանք ունի լուսանկար/ներ, նկարագրություն, հավելյալ տեղեկույթ /չափ, նյութ, կշիռը և այլն) և վաճառքի գին:
Քայլ 2: Առաքման ծախսերը
Մուռքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում: Գնորդը հավաստիանում է, որ իր մուտքագրած ամբողջ տեղեկությունը ճիշտ է /կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի:
Քայլ 3: Պատվերի հաստատում
Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները:
Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը, և մուտք է գործում վճարում կատարելու էջը:
Քայլ 4: Վճարում
Պատվերի առցանց վճարումը կատարվելու է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով իր բանկային տվյալները /քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ և վավերականության ժամկետը/ և վերջնական հաստատում: Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով:
Հոդված 6. Պատվերի հաստատում
Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ. փոստով հաստատումը: Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել:
Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը.
– պատվերի համարը
– պատվերի ամսաթիվը
– ձեռքբերված ապրանքի(ների) հիմնական հատկանիշները
– պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը
– Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ
Հաստատման նամակին հաջորդում է առաքման ծանուցումը, որտեղ զետեղվում է առաքանու բեռնային համարը և պատվերի անդորրագիրը և/կամ հավելյալ տեղեկույթ՝ առաքման գործընթացի վերաբերյալ:
Հոդված 7. Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ
Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածով սահմանված կարգով:
Գնորդն իրավունք ունի 14 աշխատանքային օրվա ընթացքում (ծանրոցն ստանալու օրվանից) փոխանակելու կամ վերադարձնելու գնված ապրանքը:
Վաճառողը փոխանակում կամ վերադարձ է կատարում միայն պատշաճ վիճակում գտնվող ապրանքը, առաքման ծախսերը չեն վերադարձվում: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով Վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին:
Առաքված ապրանքը վերադարձնելու համար պետք է լրացնել պատվերին կից ստացված բլանկը` օգտագործելով վերադարձի պիտակը:
Վերադարձվող ապրանքները ուղարկելուն պես Գնորդը պետք է տեղեկացնի վերադարձի կամ փոխանակման մասին՝ Վաճառողի էլ-փոստի հասցեին նամակ ուղարկելով: Պատասխան նամակով Գնորդը կստանա իր վերադարձի կամ փոխանակման հաստատումը: Ապրանքը ստանալուց հետո Վաճառողը Գնորդի քարտային հաշվին կփոխանցի վերադարձված ապրանքի գումարը, որը չի ներառի առաքման ծախսերը: Փոխանակման դեպքում փոխհատուցումը ստանալուն պես, Գնորդը կարող է գրանցել նոր պատվեր:
Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել գնորդների սպասարկման կենտրոնի հետ:
/Հեռ.: +374 99 628-826, Էլ. Փոստ: info@curivo.am /
Հոդված 8. Վճարման եղանակ
8.1 Վճարման ձևերը
Ընդունվում են հետևյալ քարտերը` / VISA / MASTERCARD / ARCA / Mastercard Secure Code/ Verfied by Visa:
Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով:
8.2 Վճարային գործարք
Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը: Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում:
Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝ պատվերի փաստացի վճարումից հետո:
Հոդված 9. Առաքում
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդի` համաձայն հետևյալ պայմանների.
9.1. Առաքման ժամանակահատվածները
Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:
Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի: Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը:
Առաքման ժամկետները
Երևանում
1-3 աշխատանքային օր
Հայ Փոստ
ՀՀ մարզեր՝ 2-5 աշխատանքային օր
9.2 Առաքման ծախսերը՝ կախված քաշից և առաքման տարածքից
Առաքման ծախսերը տարբերվում են ըստ պատվիրված ապրանքի(ների) քաշի և առաքման տարածքի: Դրանք նշվում են պատվերի գրանցման ժամանակ (տե՛ս Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների Հոդված 5, Քայլ 1):
9.3 Պատվերի հետևում և ստացում
Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով:
Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է:
Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:
9.4. «Վերցնել մեզանից» եղանակը
Եթե Գնորդը պատվերը գրանցելիս, ընտրում է առաքման «Վերցնել մեզանից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը:
Նշում. Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը:
Հոդված 10. Պատասխանատվություն
Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների Հոդված 11-ում:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների /ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն / հետևանքով առաջացած խնդիրների համար:
Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:
Հոդված 11. Ֆորս մաժոր
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:
Հոդված 12. Անձնական տվյալների պաշտպանությունը
Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար: Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: (Տե՛ս Գաղտնության քաղաքականություն)
Հոդված 13. Պայմանների և դրույթների ամբողջականությունը
Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը:
Հոդված 14. Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում: