Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին` համաձայն հետևյալ պայմանների.
Առաքման ժամանակահատվածները
Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:
Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի:
Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը:
Առաքում Հայաստանում
Յուղերը զամբյուղում ավելացնելուց հետո հնարավորություն կունենաք ընտրել առաքման տարբերակը։ Այն ընտրելուն պես արժեքը կգումարվի ընդհանուրին, և հեշտ և արագ կկարողանաք կատարել վճարումը։
Հավելյալ տեղեկատվություն
- Դուք միշտ կարող եք գալ և գնել մեր խանութ սրահից
- Առաքումը Երևանում անվճար է 10,000 դրամ և ավել գնումներ կատարելու դեպքում
- Առաքումը անվճար է «Վերցնել մեզանից» Երևանում ծառայությունից օգտվելու դեպքում
- Մյուս դեպքերում առաքումը Երևանի կենտրոնում արժե 500 դրամ, իսկ մյուս բոլոր վարչական շրջաններում 1100 դրամ։ (ծառայությունը իրականացնում է մեր գործընկեր Door Delivery ընկերությունը)
Առաքումը դեպի ՀՀ բոլոր մարզեր կատարվում է Հայ Փոստի միջոցով, երեք աշխատանքային օրվա ընդացքում և արժեքը կախված է պատվերից։
Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով:
Պատվերի հետևում և ստացում
Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է:
Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:
«Վերցնել մեզանից» եղանակը
Եթե Գնորդը պատվերը գրանցելիս, ընտրում է առաքման «Վերցնել մեզանից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը:
Նշում. Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը:
Կարևոր է հաշվի առնել որ. Սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 16ը «Վերցնել մեզանից» ծառայությունը հասանելի չի լինի։