ԿՏԱՎԱՏԻ ՅՈՒՂ

1900 AMD

Ստացված ՍԱՌԸ ճմլման-ճզմման եղանակով, չռաֆինացված, պրեմիում դասի

Ապրանքի Կոդ՝ FL250 Տեսակ՝
Նկարագրություն

Նկարագրություն

Կտավատի սերմերից ստացված յուղ

Կտավատի յուղն ունի ձկան յուղ հիշեցնող համ: Կտավատի յուղի առավելությունը պայմանավորված է նրանում առկա օմեգա ճարպաթթուների բարձր պարունակությամբ, որով այն գերազանցում է անգամ ձկան յուղին:

Սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալ ուտելուց 20 րոպե առաջ և երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար չափաբաժինը կարելի է հասցնել 1 ճաշի գդալի: Այն կարելի է խառնել կաթնաշոռի կամ մածունի, մրգային հյութի կամ մեղրի հետ:

Զտաքաշը՝ 250 գ+/-3%

Կիրառումը

Օգտագործվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ընդունման համար: Արտաքին օգտագործման դեպքում այն սնուցում է մազերը և մաշկը:

Ներքին ընդունման դեպքում ՝

  • կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը
  • բարելավում է բջջափոխանակումը
  • բարելավում է գլխուղեղի անոթների աշխատանքն
  • մաքրում է լյարդը և լեղապարկը
  • ունի թույլ լուծողական ազդեցություն

Կարդացեք ավելին՝ սեղմելով այստեղ։

Բաղադրությունը

մեծ քանակով չհագեցած ճարպաթթուներ՝
օմեգա – 3 ( 44 – 61 %), օմեգա – 6 ( 15 – 30 %), օմեգա – 9 ( 13 – 29 %), հագեցած ճարպաթթուներ՝ ( 9 – 11 %), վիտամիններ՝ E, A, ֆոլաթթու, էստրոգենանման ֆիտոհորմոններ:

էներգետիկ արժեքը՝ 898 կկալ ( 3760 կՋ)

Խորհուրդ

Որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում (նախընտրելի է սառնարանում) և չտաքացնել։ 

Կան հակացուցումներ, օգտագործելուց առաջ խորհրդակցե’ք բժշկի հետ:

Լրացուցիչ տեղեկություն

Լրացուցիչ տեղեկություն

Քաշը 245 կգ
Առաքում

Առաքում Հայաստանում

Յուղերը զամբյուղում ավելացնելուց հետո հնարավորություն կունենաք ընտրել առաքման տարբերակը։ Այն ընտրելուն պես արժեքը կգումարվի ընդհանուրին, և հեշտ և արագ կկարողանաք կատարել վճարումը։

Հավելյալ տեղեկատվություն

  • Դուք միշտ կարող եք գալ և գնել մեր խանութ սրահից
  • Առաքումը Երևանում անվճար է 10,000 դրամ և ավել գնումներ կատարելու դեպքում
  • Առաքումը անվճար է «Վերցնել մեզանից» Երևանում ծառայությունից օգտվելու դեպքում
  • Մյուս դեպքերում առաքումը Երևանի կենտրոնում արժե 500 դրամ, իսկ մյուս բոլոր վարչական շրջաններում 1100 դրամ։ (ծառայությունը իրականացնում է մեր գործընկեր Door Delivery ընկերությունը)

Առաքումը դեպի ՀՀ բոլոր մարզեր կատարվում է Հայ Փոստի միջոցով, երեք աշխատանքային օրվա ընդացքում և արժեքը կախված է պատվերից։